FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  55

Կամավոր պարտավորությունների ընդունման պայմանները.
1. Լիազոր մարմինը կարող է կամավոր պարտավորություն առաջարկել արտահանողին կամ համաձայնել արտահանողի կողմից կամավոր պարտավորություն ստանձնելու առաջարկին միայն այն դեպքում, երբ գնագցման և (կամ) լրավճարման, վնասի և պատճառահետևանքային կապի առկայության մասին կայացվել է նախնական դրական եզրակացություն: Կամավոր պարտավորությունները պետք է առաջարկվեն ոչ ուշ, քան վերջնական եզրակացության կայացման նախատեսված օրից վաթսուն օր առաջ, բացառությամբ արտակարգ իրավիճակների.
2. Լիազոր մարմինը կարող է չընդունել կամավոր պարտավորություն ստանձնելու առաջարկը, եթե դա համարում է ոչ նպատակահարմար, օրինակ, երբ եղած կամ հնարավոր արտահանողների թիվը չափազանց մեծ է կամ այլ պատճառներով, ներառյալ՝ ընդհանուր տնտեսական քաղաքականությանն առնչվող պատճառները: Աննպատակահարմարության հիմնավորմամբ կամավոր պարտավորության առաջարկը չընդունելու դեպքում լիազոր մարմինն արտահանողին ներկայացնում է դրա պատճառները և արտահանողին հնարավորություն է ընձեռում այդ առթիվ գրավոր բացատրություններ և մեկնաբանություններ տալու.
3. Լիազոր մարմինը կամավոր պարտավորություն վերցրած արտահանողից կարող է պահանջել, որ վերջինս պարբերաբար տեղեկություններ ներկայացնի պարտավորության կատարման մասին և թույլատրի գործին առնչվող տեղեկությունների ստուգումը: Այդպիսի տեղեկությունների գաղտնիությունը պահպանվում է համաձայն սույն օրենքի 72-րդ հոդվածի դրույթների: Լիազոր մարմնի պահանջին համապատասխան տեղեկություններ չտրամադրելը կարող է դիտարկվել որպես ստանձնած կամավոր պարտավորության խախտում: