FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  190

Շահագործման վիճակում գտնվող մարդու ծառայությունից օգտվելը.
1. Շահագործման վիճակում գտնվող մարդու ծառայությունից օգտվելը, եթե ծառայությունից օգտվողը գիտակցել է մարդու շահագործման վիճակում գտնվելու հանգամանքը, և բացակայում են սույն օրենսգրքի 188-րդ և 189-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) հղի կնոջ նկատմամբ,
    2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ 3) անչափահասի նկատմամբ` պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Իրավասու մարմիններին հանցագործությունից տուժած անձի շահագործման և նրա գտնվելու վայրի մասին կամովին տեղեկություններ հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար: