Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 402 Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը հակելը կամ ներգրավելը. 1. Թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելը կամ ներգրավելը` պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) անչափահասի նկատմամբ, 2) շահադիտական դրդումներով, 3) բռնություն գործադրելու սպառնալիքով, 4) խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով կամ 5) հանցագործությունից տուժած անձի նկատմամբ ունեցած իշխանությունը, հեղինակությունը, հանցագործությունից տուժած անձի վիճակի խոցելիությունը կամ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է բռնություն գործադրելով կամ 2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ նրա առողջությանը ծանր վնասի պատճառում` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով. 4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը հանցավոր կազմակերպության կողմից կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: |