Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 39 Նշումների, նշանների և խորհրդանշանների կիրառումը. 1. Սույն օրենքով պահպանվող աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը կարող է օգտագործվել միայն տվյալ աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց կողմից. 2. Հայաստանի Հանրապետությունից ծագած և սույն օրենքով պահպանվող աշխարհագրական նշումով և ծագման տեղանունով ապրանքները կարող են շուկայահանվել «Պահպանվող աշխարհագրական նշում» կամ համապատասխան դեպքում «Պահպանվող ծագման տեղանուն» նշումների և (կամ) կառավարության հաստատած ազգային խորհրդանշանների կիրառմամբ. 3. Այլ երկրներում արտադրված և սույն օրենքով պահպանվող աշխարհագրական նշումով և ծագման տեղանունով ապրանքները նույնպես կարող են շուկայահանվել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշումների կիրառմամբ. 4. Արտադրանքի պիտակների վրա, ուղեկցող փաստաթղթերում կամ գովազդում երաշխավորված ավանդական արտադրանքին հղում կատարելու իրավունք ունեն միայն այն արտադրողները, որոնք պահպանում են տեխնիկական հատկորոշումները. 5. Եթե հղում է կատարվում երաշխավորված ավանդական արտադրանքին, ապա Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքի պիտակի վրա կարող է դրվել «Պահպանվող երաշխավորված ավանդական արտադրանք» նշումը և (կամ) կառավարության հաստատած ազգային խորհրդանշանը. 6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված նշումները համապատասխանաբար կիրառելի են նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս արտադրված երաշխավորված ավանդական արտադրանքի համար: |