FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  9

Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը.
1. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկատվությունը.
    1) թույլտվություն ստացած իրավաբանական անձի անվանումը.
    2) թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումի տարին, ամիսը, ամսաթիվը.
    3) թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը.
    4) թույլտվության երկարաձգման դեպքում՝ համապատասխան փաստաթղթի համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը, թույլտվության երկարաձգման ժամկետը.
    5) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները և ընդհանուր մակերեսը.
    6) հանքավայրի (տեղամասի) անվանումը.
    7) օգտակար հանածոյի անվանումը.
    8) ընդերքօգտագործման պայմանագրի համարը, կնքման տարին, ամիսը, ամսաթիվը, ընդերքօգտագործման պայմանագրում փոփոխություններ կատարելու դեպքում՝ յուրաքանչյուր փոփոխության համար համապատասխան փաստաթղթի համարը, կնքման տարին, ամիսը, ամսաթիվը.
    9) օգտակար հանածոյի արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ նաև՝
    ա. տրամադրված օգտակար հանածոյի մարվող պաշարների քանակը՝ ըստ հիմնական և ուղեկից բաղադրիչների,
    բ. հանքի տարեկան արտադրողականությունը.
    10) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ՝ նաև օգտակար հանածոյի երևակման կամ օբյեկտի անվանումը.
2. Լիազոր մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է նաև օգտակար հանածո արդյունահանող ընդերքօգտագործողների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները՝ բացառելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության (տվյալների) հրապարակումը:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  9

3. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում պարտավոր է թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին և վարչապետի աշխատակազմ ներկայացնել տարեկան հրապարակային հաշվետվություն ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ, որը ներառում է տեղեկատվություն առնվազն՝
    1) արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ.
    2) արտահանման տարեկան ծավալների վերաբերյալ.
    3) ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարված բոլոր տեսակի պետական և տեղական հարկերի և վճարների (ներառյալ՝ ռոյալթին) վերաբերյալ՝ առանձին-առանձին.
    4) ընդերքօգտագործողի կողմից համայնքային արտաբյուջեներ կատարած վճարների, հողի վարձակալության վճարների, բարեգործական հատկացումների, նվիրատվությունների կամ այլ ձևով համայնքին կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.
    5) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ոչ առևտրային իրավաբանական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.
    6) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ՝ նշելով տրամադրված ընդհանուր գումարը և ֆիզիկական անձանց ընդհանուր թիվը.
    7) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների վերաբերյալ.
    8) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման վճարների վերաբերյալ.
    9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկների վերաբերյալ.
    10) համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերով սահմանված պարտավորությունների վերաբերյալ:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  9

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությունն ընդերքօգտագործողը ներկայացնում է իր կողմից շահագործվող յուրաքանչյուր հանքավայրի մասին առանձին.
5. Ընդերքօգտագործողը հրապարակային հաշվետվությունը կարող է հրապարակել նաև իր պաշտոնական կայքում (առկայության դեպքում).
6. Սնանկ ճանաչված ընդերքօգտագործողն ազատվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությունը ներկայացնելու պարտավորությունից՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված և ընդերքօգտագործման իրավունքից բխող մյուս բոլոր պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով իրականացնելու պարտականությունը.
7. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության վերաբերյալ լիազոր մարմին և վարչապետի աշխատակազմ հրապարակային հաշվետվություններ են ներկայացնում համապատասխան տեղեկությանը տիրապետող պետական մարմինները, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը.
8. Համայնքի ղեկավարը կառավարության սահմանած կարգով տարածքային կառավարման բնագավառի համապատասխան լիազոր մարմնին է տրամադրում, ինչպես նաև հրապարակում է համայնքի պաշտոնական կայքում (առկայության դեպքում) կամ համայնքի ավագանու նստավայրում փակցնելու միջոցով, ըստ յուրաքանչյուր մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողի կողմից՝
    1) համայնքի բյուջե վճարված բոլոր տեղական հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը՝ յուրաքանչյուր հարկի և վճարի մասով առանձին.
    2) համայնքի արտաբյուջեներ կատարած վճարների, ընդերքօգտագործման իրավունքի պայմանագրով նախատեսված համայնքի զարգացման նպատակով հատկացումների, հողի վարձակալության վճարների, բարեգործական հատկացումների, նվիրատվությունների կամ այլ ձևով համայնքին կատարված անհատույց օտարումների վերաբերյալ տեղեկատվությունը.
9. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը հրապարակելու և 3-րդ ու 6-րդ մասերով նախատեսված հրապարակային հաշվետվությունը ներկայացնելու կարգերը, ժամկետները և ձևերը սահմանում է կառավարությունը.
10. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված տեղեկատվության տրամադրման և հրապարակման կարգը սահմանում է կառավարությունը:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  9

11. Սույն հոդվածի իմաստով հրապարակման է ենթակա հետևյալ տեղեկատվությունը, բացառությամբ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության՝
    1) ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկները.
    2) պետական տուրքի և ընդերքօգտագործման վճարների վերաբերյալ տեղեկատվությունը.
    3) համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը: