Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 32 Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցնելը. 1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցվում են` 1) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով. 2) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը, սույն օրենքի համաձայն, կարող է պաշտոնից ազատման հիմք հանդիսանալ` մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քննչական կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է քննչական կոմիտեի նախագահը. 4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է. 5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա պաշտոնը ժամանակավորապես զբաղեցվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձանց կողմից մինչև համապատասխան հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերաբերյալ արդարացման որոշման օրինական ուժի մեջ մտնելու դեպքում անձը նշանակվում է իր նախկին պաշտոնում, իսկ դրա անհնարինության կամ համաձայնություն չտալու դեպքում անձին առաջարկվում է այլ հավասարազոր պաշտոն: Եթե նա գրավոր հրաժարվում է հավասարազոր պաշտոնում նշանակվելուց, ապա սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված կարգով գրանցվում է կադրերի ռեզերվում: Պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած անձը, եթե հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց, ապա ընդգրկվում է կադրերի ռեզերվում: |