FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

Ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագրի կնքումը, կազմակերպչի ընտրությունը.
1. Ազատ տնտեսական գոտին ստեղծվում է Կառավարության որոշմամբ.
2. Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշումը պետք է ներառի`
    1) ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակը, անհրաժեշտությունը և տեղակայման հիմնավորվածությունը.
    2) տարածքի նկարագիրը և սահմանագիծը, ազատ տնտեսական գոտուն և դրա սահմանագծին ներկայացվող պահանջները: Սահմանագծին ներկայացվող պահանջները սահմանվում են` կախված տվյալ ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակից և դրանում իրականացվող գործունեության առանձնահատկություններից՝ սույն օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան.
    3) գործառնական տեսակը և շահագործողների կողմից իրականացվելիք գործունեության տեսակները` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի.
    4) ազատ տնտեսական գոտու գործարկման վերջնաժամկետը.
    5) ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետները.
    6) ազատ տնտեսական գոտու ստեղծման ներդրումային ծրագիրը.
    7) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման տարածքը.
    8) կազմակերպչի անձնական տվյալները՝ կազմակերպչի նախապես հայտնի լինելու դեպքում.
    9) հաշվետվության ձևը.
    10) շահագործողների ներառման կարգը շահագործողների ռեեստրում.
    11) ակնկալվող պետական աջակցության ձևերը.
3. Կազմակերպչի ընտրության, ինչպես նաև հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը.
4. Կազմակերպչի ընտրության չափանիշներն են՝
    1) կազմակերպչի ներդրումների չափը, ձևերը, ուղղվածությունը և ժամկետները.
    2) կազմակերպչի կողմից ստեղծվելիք աշխատատեղերի քանակը.
    3) կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները.
    4) ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչմանը և բրենդի տարածմանն ուղղված միջոցառումները, այդ թվում` մարկետինգային պայմանագրերի առկայություն, ազատ տնտեսական գոտի շահագործողների, այդ թվում՝ միջազգային բրենդների ներգրավում, ազատ տնտեսական գոտում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արտահանման աջակցմանն ուղղված աշխատանքներ և ակնկալվող արդյունքներ.
    5) ակնկալվող պետական աջակցության ձևերը.
    6) ազատ տնտեսական գոտու ստեղծման անհրաժեշտության և դրա տեղակայման վայրի ընտրության հիմնավորվածությունը (միայն մասնավոր նախաձեռնության դեպքում):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

5. Կառավարության անունից լիազոր մարմինը կնքում է համապատասխան պայմանագիր կազմակերպչի հետ.
6. Լիազոր մարմնի և կազմակերպչի միջև կնքվող պայմանագիրը ենթակա է հրապարակման լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում՝ կնքման պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում.
7. Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված ազատ տնտեսական գոտու գործարկման վերջնաժամկետը խախտելու դեպքում հանձնաժողովի եզրակացության հիման վրա Կառավարությունն ընդունում է ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված վերջնաժամկետները փոփոխելու կամ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: