Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 129 Դաստիարակչական հսկողությունը. 1. Վարույթն իրականացնող մարմնի հրավերով անչափահաս մեղադրյալի ներկայանալը և նրա այլ պարտականություններ կատարելն ապահովելու նպատակով նրա նկատմամբ հսկողությունը կարող է հանձնարարվել անչափահաս մեղադրյալի ծնողին, որդեգրողին, հոգաբարձուին կամ փակ մանկական հիմնարկի վարչակազմին, որտեղ նա գտնվում է. 2. Ծնողը, որդեգրողը, հոգաբարձուն իրավունք ունեն հրաժարվելու անչափահաս մեղադրյալի նկատմամբ դաստիարակչական հսկողություն իրականացնելուց. 3. Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց դաստիարակչական հսկողությունը կիրառելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը նրա ծնողին, որդեգրողին, հոգաբարձուին, փակ մանկական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին ծանոթացնում է կայացված որոշմանը և նրանց հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է մեղադրանքի էությանը, նրանց բացատրում է իրենց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Նշված գործողությունների կատարման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են իրավասու մարմինը և դաստիարակչական հսկողությունն ստանձնած անձը: |