Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 356 Դատական վերանայման բողոք բերելու կարգը և հետևանքները. 1. Դատական վերանայման բողոքը ներկայացվում է համապատասխան վերադաս դատարան, իսկ դրա պատճենը դատական ակտ կայացրած դատարան՝ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները կատարելու համար. 2. Օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը. 3. Դատական վերանայման բողոք բերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հինգերորդ օրը դատական ակտը կայացրած դատարանը դատական վերանայման բողոքի պատճենն ուղարկում է դատական վարույթի մասնակիցներին՝ պարզաբանելով բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, կարգը և ժամկետը, իսկ քրեական գործը կամ վարույթի նյութերը՝ համապատասխան վերադաս դատարան. 4. Դատական վերանայման բողոք բերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնող անձն իրավունք ունի բողոքին կցելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն. 5. Բաց թողնված ժամկետը վերականգնվում է, եթե միջնորդության մեջ ներկայացված պատճառներով պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշմամբ դատական ակտի կատարումը կարող է կասեցվել: |