FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Հրավերը.
1. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ`
    ա) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին.
    բ) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին.
    գ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք.
    դ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները.
2. Հրավերը պարունակում է հրավիրվողի և հրավիրողի տվյալները, հրավերի նպատակը, հրավիրվողի` Հայաստանի Հանրապետությունում մնալու ժամկետները: Հրավերի տիպային ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3. Հրավերը վավերական է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատվելուց հետո, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով.
4. Հրավերը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելիս սույն հոդվածի առաջին մասի «ա» կետում նշված քաղաքացիները ներկայացնում են անձնագիր, «բ» կետում նշված անձինք` անձնագիր և կացության քարտ (Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր), իսկ սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված իրավաբանական անձինք` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի տված գրանցման վկայականի պատճենը: Սույն մասում նշված անձինք ներկայացնում են նաև տեղեկատվություն հրավիրվողի կողմից իր կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին, կամ պարտավորություն այդ ծախսերը իր կողմից հոգալու մասին` երկու դեպքում էլ ներկայացնելով պետական տուրքի վճարման անդորրագիր.
5. Իրավասու մարմնի կողմից հրավերի հաստատումը մերժվում է, եթե առկա են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը, կամ հրավիրողը նախկինում խախտել է սույն հոդվածի 4-րդ մասում նշված իր պարտավորությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

6. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները և մուտքի վիզան երկարաձգելու միջնորդագրերը առավելագույնը 15-օրյա ժամկետում հաստատում է`
    ա) սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում նշված դեպքերում` միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.
    բ) սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերում նշված դեպքերում` արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը: Հրավերների հաստատման և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: