Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Պետական ծառայության կադրերի ռեզերվը. 1. Պետական ծառայության կադրերի ռեզերվի տեսակներն են՝ 1) կադրերի կարճաժամկետ ռեզերվը. 2) կադրերի երկարաժամկետ ռեզերվը. 2. Պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի՝ 1) 6-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձինք. 2) 19-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք. 3. Պետական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվում են՝ 1) սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու ժամկետը լրացած անձինք. 2) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք. 4. Պետական ծառայության կադրերի կարճաժամկետ և երկարաժամկետ ռեզերվներում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը. 5. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: |