Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 523 Ապրանքների մատակարարման փուլերը. 1. Այն դեպքում, երբ կողմերը նախատեսել են մատակարարման պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ապրանքները մատակարարել առանձին խմբաքանակներով և դրանց մատակարարման ժամկետները (մատակարարման փուլերը) պայմանագրում որոշված չեն, ապա ապրանքները պետք է մատակարարվեն ըստ ամիսների` հավասարաչափ խմբաքանակներով, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից. 2. Պայմանագրով մատակարարման փուլերի հետ մեկտեղ կարող է սահմանվել ապրանքների մատակարարման ժամանակացույց (տասնօրյա, ըստ օրերի, ժամերի և այլն). 3. Ապրանքները կարող են վաղաժամկետ մատակարարվել գնորդի համաձայնությամբ: Վաղաժամկետ մատակարարված և գնորդի ընդունած ապրանքները հաշվարկվում են հաջորդ փուլում մատակարարման ենթակա ապրանքների քանակի հաշվին: |