FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1268

Խնամակալությունը և հոգաբարձությունը որոշող օրենքը և կիրառվող իրավունքը.
1. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ չափահաս անձանց նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում և վերացվում է այն անձի անձնական օրենքով, որի կիրառմամբ սահմանվել կամ վերացվել է խնամակալությունը կամ հոգաբարձությունը.
2. Խնամակալություն (հոգաբարձություն) ստանձնելու խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունը որոշվում է խնամակալ (հոգաբարձու) նշանակված անձի անձնական օրենքով.
3. Խնամակալի (հոգաբարձուի) և խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձի միջև հարաբերությունները կարգավորվում են այն պետության իրավունքով, որի մարմինը նշանակել է խնամակալ (հոգաբարձու): Սակայն, եթե խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը, եթե այն առավել բարենպաստ է տվյալ անձի համար.
4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ սահմանված խնամակալությունը (հոգաբարձությունը) Հայաստանի Հանրապետությունում համարվում է վավեր, եթե դրա դեմ օրենքի վրա հիմնված առարկություններ չունի Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական հաստատությունը: