FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  10

Լիազոր մարմինը.
1. Լիազոր մարմնի իրավասություններն են՝
    1) հաշվետվություն տրամադրող անձանցից հաշվետվությունների և այլ տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի), պետական մարմիններից տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) ստացումը.
    2) ստացված հաշվետվությունների և տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) վերլուծությունը.
    3) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին ծանուցման տրամադրումը՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.
    4) հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքի նպատակներից բխող այլ տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը և ստանալը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի.
    5) պետական, այդ թվում` վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներից սույն օրենքի նպատակներից բխող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը.
    6) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարմանն ուղղված հանձնարարականներ տալը (ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց վերահսկող մարմինների առկայության դեպքում՝ այդ մարմինների միջոցով), այդ թվում՝ իր տրամադրած նույնականացման տվյալների, կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշների կամ տիպաբանությունների հիման վրա գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հարցը դիտարկելու, գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու, գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը մերժելու, դադարեցնելու կամ հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարականներ տալը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  10

7) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում սույն օրենքով սահմանված իրավական ակտերի ընդունումը, այդ թվում` իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցների հաստատումը, ներառյալ՝ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշների կամ տիպաբանությունների վերաբերյալ.
    8) սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, վերահսկող մարմինների կողմից իրականացվող վերահսկողությանն օժանդակելը, այդ թվում՝ պատասխանատվություն կիրառելու միջնորդություն ներկայացնելը.
    9) ֆինանսական հաստատությունների կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում արտաքին աուդիտի իրականացում պահանջելը.
    10) սույն օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց, ինչպես նաև տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի կատարած վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը.
    11) կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելը.
    13) հաշվետվություն տրամադրող անձանց տրամադրած հաշվետվությունների վերաբերյալ լիազոր մարմնի սահմանված կարգով հաշվետվություն տրամադրող անձանց պարբերաբար տեղեկություններ տրամադրելը (հետադարձ կապ ապահովելը).
    14) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով ուսուցում իրականացնելը.
    15) իր գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններ հրապարակելը.
    16) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին հանրային իրազեկում իրականացնելը.
16.1) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության նպատակով համաձայնագրեր կնքելը.
    17) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ սույն օրենքի նպատակներից բխող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանակելը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  10

18) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործող միջազգային կառույցների կամ արտասահմանյան երկրների հրապարակած տվյալների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ չհամապատասխանող երկրների կամ տարածքների ցանկերը հրապարակելը՝ կազմված ցանկը նախապես կարծիքի ուղարկելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմին.
    19) հաշվետվություն տրամադրող անձանց հանձնարարական տալը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ այն անձանց (ներառյալ` ֆինանսական հաստատությունների) նկատմամբ, որոնք գտնվում կամ բնակվում են չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում կամ չհամապատասխանող երկրներից կամ տարածքներից են.
    20) սույն օրենքով սահմանված այլ իրավասություններ.
2. Սույն օրենքի նպատակներից ելնելով՝ լիազոր մարմնում գործում է պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն, որը լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի հաստատած կանոնադրության, ինչպես նաև այլ իրավական ակտերի հիման վրա իրականացնում է լիազոր մարմնի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությունները, բացառությամբ լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնին և բարձրագույն պաշտոնատար անձին վերապահված իրավասությունների.
3. Լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը հաստատում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կանոնադրությունը, գործունեության ծրագիրը, բյուջեն, իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված իրավասությունը.
4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա սույն օրենքով սահմանված իրավական ակտերի ընդունման իրավասությունն իրականացնում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված գործերով վարչական տույժեր նշանակում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը.
4.1. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցները մինչև հրապարակումը ենթակա են համաձայնեցման լիազոր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձի հետ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  10

4.2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված իրավասությունների իրականացման շրջանակում լիազոր մարմինը կարող է սահմանել տեղեկությունների տրամադրման կամ հանձնարարականների կատարման պայմաններ և ժամկետներ, որոնք ենթակա են պահպանման հաշվետվություն տրամադրող անձանց կողմից.
5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին և ղեկավարի տեղակալին լիազոր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձի առաջարկով աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը.
6. Ֆինանսական դիտարկումների կենտրոնը լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի սահմանած պարբերականությամբ և կարգով այդ մարմին ներկայացնում է հաշվետվություններ իր գործունեության վերաբերյալ.
7. Ֆինանսական դիտարկումների կենտրոնը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված՝ ստացվող, վերլուծվող և տրամադրվող տեղեկությունների համար անվտանգ պահպանության անհրաժեշտ պայմաններ: Այդ տեղեկությունները կարող են հասանելի լինել միայն օրենքով սահմանված կարգով իրավասու մարմինների կամ անձանց համար.
8. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի այն աշխատակիցները, որոնց հասանելի են ստացվող, վերլուծվող և տրամադրվող տեղեկությունները, օրենքով և լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված կարգով պահպանում են գաղտնիք հանդիսացող տեղեկություններն իրենց պարտականությունների կատարման ընթացքում և դրանց դադարումից հետո, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրա անօրինական հրապարակման համար: Այդպիսի տեղեկությունները կարող են օգտագործվել միայն սույն օրենքի նպատակներով: