Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 26 Արբիտրաժային տրիբունալի կողմից նշանակված փորձագետը. 1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալը իր նախաձեռնությամբ կամ արբիտրաժային վարույթի կողմի միջնորդությամբ կարող է` 1) նշանակել մեկ կամ մի քանի փորձագետ` արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու համար. 2) պահանջել կողմից` փորձագետին տրամադրել գործին վերաբերող ցանկացած տեղեկություն կամ ուսումնասիրության համար ներկայացնել գործին վերաբերող փաստաթղթեր, ապրանքներ և այլ գույք կամ այդպիսի փաստաթղթերի, ապրանքների և այլ գույքի ուսումնասիրության հնարավորություն ստեղծել. 2. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա կողմերից մեկի պահանջով, կամ եթե արբիտրաժային տրիբունալը դա անհրաժեշտ համարի, փորձագետը պարտավոր է իր գրավոր կամ բանավոր եզրակացությունը ներկայացնելուց հետո մասնակցել նիստին, որտեղ արբիտրաժային տրիբունալին և կողմերին հնարավորություն կտրվի նրան հարցեր տալու, ինչպես նաև կողմերը կարող են ներկայացնել փորձագետ-վկաներ` քննվող հարցերի շուրջ բացատրություններ տալու նպատակով. 3. Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությունը ենթակա է գնահատման արբիտրաժային տրիբունալի կողմից: |