FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Ծառայողական զենքը.
1. Ծառայողական է համարվում այն զենքը, որը նախատեսված է պետական մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց, պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողների (ծառայածների) կամ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է կրել, պահել և օգտագործել այդ զենքը ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված՝ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, շրջակա միջավայրի, բնական պաշարների, արժեքավոր և վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար.
2. Ծառայողական զենք է մինչև 800 ջոուլ փողային էներգիայով կարճ ակոսափող հրազենը, որի փամփուշտները տարբերվում են մարտական զենքի փամփուշտներից, և իր կառուցվածքով զուրկ է կրակահերթով կրակելու հնարավորությունից.
3. Ծառայողական զենքի փամփուշտի գնդակը չի կարող ունենալ կարծր նյութերից բաղկացած միջնաձող.
4. Օրենսդրության համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար ստանալու ծառայողական զենք՝ Կառավարության սահմանած կարգով.
5. Պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչումով կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեցող անձինք իրավունք ունեն զենքի ձեռքբերման թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ: Զենքը ձեռք է բերվում սույն օրենքով սահմանված կարգով.
6. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց զենքը տրվում է պահելու և օգտագործելու, իսկ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ կրելու իրավունքով.
7. Հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց ծառայողական զենքը տրվում է պահելու և օգտագործելու իրավունքով.
8. Օրենքով նախատեսված դեպքերում այլ մարմինների ղեկավար աշխատողների և պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ծառայողական զենք օգտագործելու դեպքում այն տրվում է պահելու և կրելու իրավունքով: