FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

Փորձաքննության գործընթացում փորձագետի ներգրավմանը ներկայացվող պահանջները.
1. Լիազոր մարմինը փորձաքննության գործընթացում կարող է ներգրավել ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող համապատասխան փորձագետի.
2. Որպես փորձագետ կարող է հանդես գալ այն իրավաբանական անձը, որի կանոնադրական գործառույթները համապատասխանում են փորձաքննության ենթակա առարկային: Որպես փորձագետ հանդիսացող իրավաբանական անձի` փորձաքննության գործընթացում ներգրավված աշխատողները պետք է բավարարեն սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները.
3. Որպես փորձագետ կարող է հանդես գալ այն ֆիզիկական անձը, որն ունի փորձաքննության ենթակա առարկային համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն և համապատասխան բնագավառում առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից հինգ տարվա փորձը՝ վերջին ութ տարվա ընթացքում.
4. Փորձաքննության ընթացքում փորձագետների ներգրավումը կատարվում է պայմանագրային հիմունքներով` օրենսդրությամբ սահմանված կարգով.
5. Պայմանագրով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, փորձագետների աշխատանքի բովանդակությունը, ծավալն ու ժամկետները, վճարման կարգն ու չափը և, կողմերի համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ.
6. Փորձաքննության գործընթացում որպես փորձագետ չեն կարող ներգրավվել այն անձինք, որոնք մասնակցել են տվյալ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության նախագծային կամ դրանց առնչվող այլ փաստաթղթերի մշակմանը կամ դրանց ազդեցության գնահատման գործընթացին: