Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 42 Որդեգրման վերացման դեպքում ծննդյան ակտային գրանցման մեջ փոփոխություններ կատարելու կարգը. 1. Որդեգրման վերացման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի (քաղվածքի) հիման վրա որդեգրման ակտային գրանցման մեջ կատարվում են որդեգրման վերացման մասին նշումներ. 2. Որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը չպահպանելու վերաբերյալ որդեգրման վերացման մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի (քաղվածքի) հիման վրա գործակալությունը սույն օրենքով սահմանված կարգով փոփոխություն է կատարում երեխայի ծննդյան ակտային գրանցման մեջ՝ տրամադրելով երեխայի ծննդի գրանցման մասին նոր վկայական. 3. Մինչև որդեգրումը վերացնելը տրամադրված որդեգրման և ծննդյան մասին վկայականները չեղյալ են ճանաչվում. 4. Որդեգրման վերացման դեպքում տասը տարին լրացած որդեգրվածի ցանկությամբ որդեգրման պետական գրանցման կապակցությամբ կատարված գրառումները կարող են պահպանվել: |