FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  46

7. Պարբերական երաշխիքային վճարները կատարվում են եռամսյակը մեկ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը: Պարբերական երաշխիքային վճարների գումարի չափը հաշվարկվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 0.02 տոկոսի չափով` օրական կտրվածքով: Ընդ որում, պարբերական երաշխիքային վճարները կատարվում են համապատասխան պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին.
8. Երաշխիքային ֆոնդում կուտակված միջոցները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են.
9. Եթե հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ երաշխիքային ֆոնդի միջոցները, բացառությամբ վարկերի, փոխառությունների, երաշխիքների, դրամաշնորհների, նվիրատվությունների և նվիրաբերությունների, գերազանցում են նախորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ երաշխիքային վճարներ կատարող բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի 2.5 տոկոսը, ապա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարբերական երաշխիքային վճարներ չեն կատարում: Այդ մասին երաշխիքային ֆոնդը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին հայտնում է մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: Սույն մասի համաձայն՝ պարբերական երաշխիքային վճարների կատարումը դադարում է (վճարների կատարումը վերսկսվում է) երաշխիքային ֆոնդի կողմից այդ մասին հայտնելու օրվան հաջորդող ամսվանից.
10. Սույն հոդվածով սահմանված երաշխիքային վճարները չկատարելու դեպքում այդ գումարների վրա հաշվարկվում է տույժ՝ երաշխիքային վճար կատարելու համար սահմանված օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով, որը վճարվում է չվճարող կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  46

Երաշխիքային ֆոնդի միջոցները և երաշխիքային վճարները.
1. Երաշխիքային ֆոնդի միջոցները ձևավորվում են սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարների գումարներից, դրանց կառավարումից ստացված եկամուտներից, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ձեռք բերած պահանջի հիման վրա ստացված գումարներից, այլ եկամուտներից ու միջոցներից.
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից կատարվող երաշխիքային վճարների գումարները կուտակվում են երաշխիքային ֆոնդի` Կենտրոնական բանկում գտնվող հաշվում.
3. Երաշխիքային ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով և պայմաններով երաշխավորված կուտակային կենսաթոշակների հատուցման և երաշխիքային ֆոնդի կառավարման այլ գործառնական ու վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների ծրագրի իրականացման համար, որոնք սահմանված են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի համար.
4. Երաշխիքային ֆոնդի կառավարման տարեկան վարչական ծախսերը և կապիտալ ներդրումները չեն կարող գերազանցել հավաքված երաշխիքային վճարների 0.1 տոկոսը.
5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, բացառությամբ անվճարունակ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, պարտավոր են սույն օրենքով նախատեսված կարգով երաշխիքային ֆոնդին վճարել միանվագ և պարբերական երաշխիքային վճարներ: Երաշխիքային վճարների հաշվարկման կարգը սահմանում են Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը և Կենտրոնական բանկը՝ համատեղ հրամանով.
6. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստանալու պահից տասնօրյա ժամկետում իրենց հաշվին վճարում են միանվագ երաշխիքային վճար` 15 միլիոն դրամ գումարի չափով: