FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  135

Ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները.
1. Ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են`
    1) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումը՝ սույն Օրենսգրքին համապատասխան.
    2) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը՝ սույն Օրենսգրքին համապատասխան.
    3) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
    4) «Միության մասին» պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան սահմանված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման և (կամ) այլ տուրքերից տարբեր՝ ներքին շուկայի պաշտպանության այլ միջոցներ պահպանելը.
2. Սույն Օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են`
    1) ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելը՝ Միության մաքսային տարածքից դրանց փաստացի արտահանման օրվան հաջորդող օրվանից 3 տարվա ընթացքում.
    2) ապրանքներն անփոփոխ վիճակում պահպանելը՝ բացառությամբ բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխությունների, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխությունների.
    3) մաքսային մարմինների կողմից ապրանքների նույնականացման հնարավորությունը.
    4) Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման հանգամանքների մասին մաքսային մարմին այնպիսի տեղեկություններ ներկայացնելը, որոնք հաստատվում են մաքսային և (կամ) այլ փաստաթղթեր կամ այդ փաստաթղթերի մասին տեղեկություններ ներկայացնելով.
    5) սույն հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պայմանների պահպանումը: