FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  308

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում փոխադրողի և առաքողի (էքսպեդիտորի) պարտականությունները.
1. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում փոխադրողը, անկախ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքների հայտարարատուն լինելու հանգամանքից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքի, պարտավոր է՝
    1) ապահովել սույն Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պարտականությունների կատարումը.
    2) թույլ չտալ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) Միության ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաև Միության այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինումը Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներում՝ առանց ուղարկող մաքսային մարմնի՝ սույն Օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված թույլտվության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործողություններն իրականացվել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, ինչը հաստատվում է պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրված փաստաթղթերով՝ անդամ պետությունների օրենսդրությանը կամ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան.
2. Այն դեպքում, երբ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող Միության ապրանքների հայտարարատու են հանդես գալիս սույն Օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձինք, սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունների իրականացման պարտականությունը վերապահվում է այդ անձանց: