FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Փոխկապակցում տրամադրելու պարտավորությունը.
1. Յուրաքանչյուր օպերատոր պարտավոր է պահանջի հիման վրա փոխկապակցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության իր ցանցը այլ օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ.
2. Օպերատորը պարտավոր է փոխկապակցում տրամադրել հետևյալ սկզբունքներին համապատասխան`
    1) «յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ» փոխկապակցումը պետք է տրամադրվի այնպես, որպեսզի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից յուրաքանչյուրի բոլոր հաճախորդները կարողանան հաղորդակցվել հանրային էլեկտրոնային հաղորդակցության մյուս ցանցերի բոլոր հաճախորդների հետ կամ ստանալ ծառայություններ մյուս ցանցերից.
    2) «վերջնակետից վերջնակետ» փոխկապակցումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավոր լինի մեկ ցանցի ցանկացած հաճախորդին մեկ այլ ցանցի օպերատորի կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը.
    3) փոխկապակցող օպերատորները հավասար պատասխանատվություն են կրում փոխկապակցումը ողջամիտ ժամկետներում ապահովելու համար: