Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 456 Օրենսգրքի 16-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը. 1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվառվում են մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կարգով՝ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում: Սույն մասում նշված գերավճարների վերադարձն իրականացվում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գործող կարգով. 2. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակաշրջանների համար հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած հարկի գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման առումով Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվի չեն առնվում. 3. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկ վճարողներն ազատվում են նվազագույն շահութահարկի հաշվարկված և չվճարված գումարների, ինչպես նաև սահմանված տույժերի վճարման պարտավորությունից. 4. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդած ժամանակաշրջանների համար Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով իրականացվող ստուգման արդյունքներով նվազագույն շահութահարկի գումարների գծով հարկային պարտավորություններ չեն առաջադրվում. 5. 2010 թվականի հունվարի 1-ից մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը հարկային մարմին որևէ հարկային հաշվարկ և գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն չներկայացրած հարկ վճարողների կողմից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարված գումարները հանվում են հաշվառումից, եթե այդ հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային հաշվարկներ չեն ներկայացվել. 6. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունները և դեբետային գումարները հաշվառվում են Կառավարության սահմանած կարգով: |