Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 157 Գործի վարույթը կասեցնելու հիմքերը. 1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` 1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտի օրինական ուժի մեջ մտնելը. 2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է գործի հետագա քննությանը. 3) պատասխանողը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ. 4) գործին մասնակցող անձը մահացել է, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն. 5) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անհայտ բացակայող, և չի նշանակվել նրա գույքի հավատարմագրային կառավարիչ. 6) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ և չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու. 7) մահացել են գործին մասնակցող անչափահաս քաղաքացու օրինական ներկայացուցիչները, և նա չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու. 8) դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում որոշել է դիմել Սահմանադրական դատարան. 2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` 1) նշանակվել է փորձաքննություն. 2) գործին մասնակցող իրավաբանական անձը վերակազմակերպվում է. 3) օրենքով սահմանված կարգով բողոքարկվել է գործով կայացված միջանկյալ դատական ակտը. 3. Դատարանը կարող է գործի վարույթը կասեցնել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում. 4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը դատարանը կայացնում է Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման հետ միաժամանակ: |