Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 370 Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը. 1. Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան գործն ստանալու պահից 15 օրվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց կողմից բողոք ներկայացվելու դեպքում գործն ստանալու պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում. 2. Որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում գործն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում. 3. Բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում վերաքննիչ դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց, բացի սույն օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումների դեմ բերված բողոքները վարույթ ընդունելու որոշումներից, որոնց դեմ բողոք ներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է միայն բողոք բերող անձին. 4. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվելիս նրանք տեղեկացվում են բողոքին պատասխան ներկայացնելու իրավունքի մասին. 5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: |