Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 52 Նախնական եզրակացության ծանուցումը. 1. Լիազոր մարմինը ծանուցում է հրապարակում նախնական եզրակացության, ինչպես նաև ժամանակավոր միջոցի կիրառման մասին: Նախնական եզրակացության ծանուցումը հարկ եղած մանրամասներով ներկայացնում է արված եզրակացությունները՝ նյութին առնչվող բոլոր փաստերի և իրավական հարցերի կապակցությամբ՝ հետևելով տեղեկությունների գաղտնիության պահպանման պահանջներին: Ծանուցումը պետք է բովանդակի նաև՝ 1) ուսումնասիրվող ապրանքի հայտնի արտահանողների և արտադրողների անունները. 2) ուսումնասիրվող ապրանքի, մաքսային գործառույթների համար բավարար նկարագրությունը, ներառյալ՝ դրա ապրանքային ծածկագրի համարը. 3) գնագցման և (կամ) լրավճարի չափը, եթե այն կա, ինչպես նաև դրա վերաբերյալ նախնական եզրակացության հիմնավորումները, ներառյալ՝ այդ չափերի որոշման ընթացքում կիրառված եղանակները. 4) սովորական արժեքի և արտահանման գնի համեմատության եղանակը և դրա հետ կապված բացատրությունները գնագցման դեպքում. 5) մերժման հիմնավորումը գնագցման դեպքում, եթե լիազոր մարմինը մերժում է առանձին գնագցման չափ որոշել կամավոր պատասխանների հիման վրա. 6) այն գործոնները, որոնցից բխում են վնասի և պատճառահետևանքային կապի առնչությամբ կայացված նախնական եզրակացությունները, ներառյալ՝ գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումներից տարբեր այլ գործոնները. 7) կիրառվելիք ժամանակավոր միջոցի չափերը, ինչպես նաև ուսումնասիրության անցկացման ընթացքում պատճառվող վնասի կանխման համար այդ միջոցները կիրառելու անհրաժեշտության հիմնավորումները. 8) նախնական եզրակացության հանգեցնող այլ հիմքեր. 2. Ծանուցումն առաքվում է ուսումնասիրվող ապրանքի արտահանող երկիր(ներ), ինչպես նաև մյուս շահագրգիռ կողմերին. 3. Ժամանակավոր միջոցների կիրառման դեպքում պահպանվում են սույն օրենքի 60-րդ և 69-րդ հոդվածների դրույթները: |