Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. Արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների իրականացման և առօրյա պայմաններում բնակչությանը մասնագիտացված օգնություն ցույց տալու նպատակով ստեղծվում են փրկարար ուժեր, որոնք մշտական պատրաստվածության վիճակում են, ընդգրկում են պետական, հասարակական ու գերատեսչական փրկարարական մասնագիտացված կազմավորումները և արտակարգ իրավիճակներում գործում են կենտրոնացված կառավարման սկզբունքով, արդարացված ռիսկի շրջանակներում: Արտակարգ իրավիճակներում փրկարարական և անհետաձգելի վերականգնողական աշխատանքներ կատարելիս փրկարարները կարող են` ա) անարգել մուտք գործել ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տարածքները, իսկ բացառիկ դեպքերում` նաև քաղաքացիների բնակարանները. բ) բացել փակ դռները, պատուհանները, քանդել ցանկապատերը, շինությունները, եթե դրանց առկայությունը խոչընդոտում է փրկարարական աշխատանքների կատարմանը կամ կարող է առաջացնել ծանր հետևանքներ: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Փրկարար ուժերի կարգավիճակը, փրկարարների, նրանց ընտանիքների, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ընդգրկված ոչ փրկարար քաղաքացիների սոցիալական ապահովության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Փրկարարական աշխատանքների հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Փրկարարների կատարած ապօրինի գործողությունների, ինչպես նաև պետական կամ առևտրային գաղտնիքի հրապարակման համար նրանց պատասխանատվությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: |