Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 37 Պետական վերահսկողությունը. 1. Սույն օրենքի համաձայն գրանցված, ինչպես նաև այլ երկրներից (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է) ներմուծված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմինը՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքին համապատասխան. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական վերահսկողությունն ընդգրկում է արտադրության և շրջանառության բոլոր փուլերը. 3. Արգելվում է չգրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշմամբ արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը և ներմուծումը. 4. Պետական լիազոր մարմինը սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնին և մաքսային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների, ինչպես նաև սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) օգտագործողների ցանկերը, իսկ այդ ցանկերում փոփոխության դեպքում համապատասխան փոփոխությունների իրականացումից հետո՝ եռօրյա ժամկետում, տրամադրում է փոփոխված ցանկերը։ |