Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 29 Գործի քննությունը մերժելը. 1. Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` 1) եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին. 2) եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան. 3) եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում. 4) եթե դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն. 5) եթե վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողությունը դադարել է, և այն չի կիրառվել կամ ենթակա չէ կիրառման. 6) սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ներկայացված դիմումներով Սահմանադրական դատարանը, ելնելով գործի հանգամանքներից, կարող է կայացնել գործը քննության ընդունելու մասին պատճառաբանված աշխատակարգային որոշում. 3. Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշումը եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ անհապաղ, ուղարկում է կողմերին: |