Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39 7. Կյանքի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող Ընկերությունը կարող է իրականացնել նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (դժբախտ պատահարներից ապահովագրություն) և 2-րդ (առողջության ապահովագրություն) կետերով սահմանված դասերով ապահովագրություն, եթե դրանք համալրում են իր հիմնական գործունեությունը և բխում են կյանքի ապահովագրության պայմանագրերի սպասարկումից. 8. Արգելվում է առանց Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական բրոքերային գործունեության իրականացումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39 Ապահովագրական գործունեության լիցենզիայի գործողությունը. 1. Ապահովագրական գործունեության լիցենզիան տրվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված` մեկ կամ մի քանի դասերով կամ ենթադասերով ապահովագրական գործունեություն իրականացնելու համար. 2. Ընկերությունն ու օտարերկրյա ապահովագրական Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղն ապահովագրական գործունեություն կարող է իրականացնել միայն ապահովագրության այն դասերով և ենթադասերով, որոնց համար ստացել է լիցենզիան. 3. Ընկերությունը կարող է միաժամանակ իրականացնել կյանքի ապահովագրություն և կյանքի վերաապահովագրություն կամ ոչ կյանքի ապահովագրություն և ոչ կյանքի վերաապահովագրություն. 4. Ընկերությունը չի կարող միաժամանակ իրականացնել 7-րդ հոդվածում նշված կյանքի և ոչ կյանքի ապահովագրության դասերով ապահովագրական գործունեություն. 5. Վերաապահովագրական ընկերությունը կարող է միաժամանակ իրականացնել կյանքի և ոչ կյանքի վերաապահովագրություն. 6. Ոչ կյանքի ապահովագրության որոշակի դասերի գծով լիցենզիա ունեցող Ընկերությունն առանց լրացուցիչ լիցենզավորման կարող է իրականացնել այլ դասի ապահովագրական ռիսկի լրացուցիչ ապահովագրություն, եթե այդ ապահովագրական ռիսկը վերաբերում է լիցենզավորված դասով ապահովագրված ապահովագրության օբյեկտին, և այդ ապահովագրության ռիսկն ու ապահովագրության օբյեկտն ապահովագրված են միևնույն ապահովագրության պայմանագրով: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասի 14-րդ (վարկի ապահովագրություն), 15-րդ (երաշխիքի տրամադրում) և 17-րդ (դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն) կետերով սահմանված դասերով իրականացվող ապահովագրական գործունեության վրա, բացառությամբ եթե դատական և արտադատական ծախսերի ապահովագրությունը հանդիսանում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ (ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն), 12-րդ (ջրային փոխադրամիջոցների (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն) և 18-րդ (աջակցության ապահովագրություն) կետերով սահմանված դասերով իրականացվող ապահովագրության լրացուցիչ ապահովագրություն: |