FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  8

Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության բովանդակությունը և տրամադրման կարգը.
1. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության մեջ նշվում են`
    1) հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի, կասկածելի գործարքի դեպքում՝ նաև իրական շահառուի տվյալները, ներառյալ՝
    ա. ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում) և բնակության վայրը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը և տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ նաև հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը,
    բ. իրավաբանական անձի համար՝ անվանումը, գտնվելու վայրը, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համար կամ այլ) և, առկայության դեպքում, հարկ վճարողի հաշվառման համարը,
    գ. ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվության ներկայացման դեպքում` նաև հաճախորդի բանկային հաշվի համարը.
    2) գործարքի առարկայի կամ գործարար հարաբերության նկարագրությունը.
    3) գործարքի գումարը.
    4) գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման ամսաթիվը.
2. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության մեջ նշվում են կասկածի նկարագրությունը և, առկայության դեպքում, գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը, ինչպես նաև գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցված, մերժված կամ դադարեցված լինելու կամ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցված լինելու հանգամանքը.
3. Հաշվետվությունը պետք է ներկայացվի հերթական համարով, ֆինանսական հաստատությունների և ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց ներքին դիտարկումների մարմնի, իսկ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «իա»-«իգ» ենթակետերով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց դեպքում` պատասխանատու աշխատակցի ստորագրությամբ: Հաշվետվության մեջ նշվում է հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը լիազոր մարմնում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  8

4. Գործարքում կամ գործարար հարաբերությունում հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի կարգավիճակում պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին հանդես գալու դեպքում հաշվետվության մեջ նշվում են միայն այդ մարմնի լրիվ պաշտոնական անվանումը և երկիրը.
5. Լիազոր մարմինը, ըստ հաշվետվություն տրամադրող անձանց տեսակի, սահմանում է հաշվետվության ձևերը, տրամադրման կարգը և ժամկետները, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված տվյալները հաշվետվության մեջ ներառելուց բացառությունները: