Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 22 Օրենքի ուժի մեջ մտնելը. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը. 2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ու աղբահանություն և (կամ) սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերը գործում են, կամ դրանց գործողությունը կարող է երկարաձգվել, ինչպես նաև համանման պայմանագրեր կարող են կնքվել մինչև սույն օրենքով սահմանված պայմաններին ու պահանջներին համապատասխան օպերատորի հետ կնքված պայմանագրով նախատեսված օպերատորի կողմից պարտավորությունների կատարման ժամկետի սկիզբը. 3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, համայնքի ավագանին սահմանում է աղբահանության դրույքաչափերը, ընդ որում` աղբահանության վճարը հաշվարկվում է աղբահանության դրույքաչափը սահմանելուն հաջորդող ամսվանից և գանձվում է սույն օրենքով սահմանված կարգով. 4. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխհատուցման պարտավորություն: 2011 թ. հուլիսի 15ԵրևանՀՕ-237-Ն |