Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 60 Տվյալների բազան օրինական օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները. 1. Տվյալների բազա պատրաստողը չի կարող որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողին արգելել դրա պարունակության որակական և (կամ) քանակական ոչ էական մասերի ցանկացած նպատակով դուրսհանումը և (կամ) վերաօգտագործումը։ Եթե տվյալների բազայի օրինական օգտագործողը լիազորված է դուրս հանել և (կամ) վերաօգտագործել տվյալների բազայի միայն մի մասը, ապա սույն դրույթը կիրառվում է միայն այդ մասի նկատմամբ. 2. Որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողի գործողությունները չպետք է հակասեն տվյալների բազայի բնականոն օգտագործման պահանջներին կամ անհիմն վնասեն տվյալների բազա պատրաստողի օրինական շահերը. 3. Որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողը չպետք է որևէ ձևով վնաս պատճառի տվյալների բազայում ընդգրկված ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջը. 4. Որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողն առանց տվյալների բազա պատրաստողի թույլտվության կարող է դուրս հանել կամ վերաօգտագործել դրա պարունակության էական մասը՝ ա) ոչ էլեկտրոնային տվյալների բազայի պարունակությունն անձնական օգտագործման նպատակով դուրս հանելու դեպքում. բ) ուսուցման կամ գիտական հետազոտությունների լուսաբանման նպատակներով դուրսհանման դեպքում՝ ոչ առևտրային նպատակն արդարացնող ծավալով, սկզբնաղբյուրի պարտադիր նշումով. գ) հասարակության անվտանգության կամ վարչական կամ դատական ընթացակարգի նպատակներով դուրսհանման և (կամ) վերաօգտագործման դեպքում: |