FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  101

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) որոշման հիման վրա ֆոնդը կարող է լուծարվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության առկայության դեպքում, եթե նրա լուծարմամբ չեն վտանգվի ֆոնդի մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը: Սույն մասով նախատեսված համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդերի համար: Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված ֆոնդը կառավարչի խորհրդի որոշման հիման վրա կարող է լուծարվել նաև սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված հիմքերով` նախապես առնվազն վեց ամիս առաջ հայտարարելով այդ մասին.
4. Ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) նշանակած լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամներ կարող են լինել միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համապատասխան որակավորում ունեցող անձինք: Կենտրոնական բանկը վերահսկողություն է իրականացնում ֆոնդի լուծարման գործընթացի նկատմամբ, և լուծարման հանձնաժողովը իր գործունեության համար հաշվետու է Կենտրոնական բանկի առջև.
5. Ֆոնդի ակտիվներն ամբողջությամբ բաշխելուց հետո ֆոնդի լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) կողմից հաստատվելուց հետո` եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ փաստաթղթերի հետ ներկայացվում է Կենտրոնական բանկ` ֆոնդի լուծարման մասին գրանցում կատարելու համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  101

Կորպորատիվ ֆոնդի լուծարումը.
1. Ի լրումն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերի` կորպորատիվ ֆոնդը լուծարվում է, եթե`
    1) լրացել է ֆոնդի կանոնադրությամբ նախատեսված ֆոնդի գործունեության ժամկետը.
    2) ֆոնդի գրանցումից հետո` 6 ամսվա ընթացքում (ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված ժամկետում), ձեռք չի բերվել ֆոնդի զուտ ակտիվների` սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծությունը.
    3) ֆոնդի զուտ ակտիվների արժեքը նվազել է սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծությունից վեց ամսից ավելի ժամկետով (ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված ժամկետում).
    4) ֆոնդի զուտ ակտիվների արժեքը նվազել է սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծության 1/2-ից.
    5) սույն օրենքով սահմանված կարգով դադարեցվել (դադարել) է ֆոնդի պահառության և (կամ) ֆոնդի կառավարման պայմանագրի գործողությունը, և այդ պահից 2 ամսվա ընթացքում չի նշանակվել նոր պահառու և (կամ) կառավարիչ, կամ ֆոնդը սույն օրենքով սահմանված կարգով չի միացել այլ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի.
    6) օրենքով և ֆոնդի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում.
    7) ֆոնդը չի բավարարում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա ընդունված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափանիշները.
1.1. Ոչ հրապարակային ֆոնդերի համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ժամկետներից ավելի երկար ժամկետներ.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) կողմից ֆոնդի լուծարման մասին որոշում չկայացվելու դեպքում Կենտրոնական բանկը պարտավոր է պահառուի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ ֆոնդի լուծարման պահանջով հայցադիմում ներկայացնել դատարան:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  101

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելու պահից տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկը կայացնում է լուծարային հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում` նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարային հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջները.
7. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը չհաստատվելու դեպքում լուծարային հանձնաժողովը 10-օրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և լուծարային հաշվեկշիռը լուծարվող ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր միջնորդագիր է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ միջնորդագիրը քննում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով.
8. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատվելու մասին որոշումը կայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը լուծարվող ֆոնդին գրանցումից հանելու մասին գրառում է կատարում ֆոնդերի գրանցումների մատյանում.
9. Ֆոնդը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած Կենտրոնական բանկի կողմից ֆոնդի լուծարման մասին համապատասխան գրանցում կատարելու պահից, որի մասին Կենտրոնական բանկը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազոր մարմնին` վերջինիս կողմից ֆոնդի լուծարման մասին համապատասխան գրառում կատարելու համար.
10. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը ֆոնդի լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է ֆոնդի լուծարման հետ կապված պարտավորություններից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  101

11. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի լուծարման դեպքում ֆոնդի մասնակիցն իրավունք ունի պահանջելու տվյալ ֆոնդի պահառուից, որ իրեն բաշխման ենթակա ակտիվների հաշվին իր անունից ձեռք բերվեն այլ (իր ընտրած) կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայեր (բաժնետոմսեր): Պահառուն պարտավոր է գրավոր և պատշաճ ձևով տեղեկացնել լուծարվող ֆոնդի բոլոր մասնակիցներին` սույն մասով նախատեսված իրենց իրավունքների և դրանց հետևանքների մասին: Սույն մասով սահմանված ծանուցումն ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան պահանջ չներկայացնելու դեպքում համապատասխան ակտիվները միանվագ վճարվում են ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցներին: