Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 23 Հայցադիմումը և պատասխանը. 1. Կողմերի համաձայնեցրած կամ արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված ժամկետում հայցվորը պարտավոր է ներկայացնել իր հայցային պահանջները և դրանք հիմնավորող փաստերը, ապահովման կամ հատուցման մասին պահանջները, իսկ պատասխանողը ներկայացնում է իր առարկությունները դրանց վերաբերյալ, եթե կողմերն այդ հաղորդումների անհրաժեշտ տարրերի վերաբերյալ այլ բան չեն պայմանավորվել: Կողմերը կարող են իրենց հաղորդումներին կից ներկայացնել բոլոր այն փաստաթղթերը, որոնք, ըստ իրենց, առնչվում են գործին, կամ հղում կատարել ապագայում իրենց կողմից ներկայացվելիք փաստաթղթերին կամ այլ ապացույցներին. 2. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային վարույթի ընթացքում յուրաքանչյուր կողմ կարող է փոփոխել կամ լրացնել իր հայցը կամ պատասխանը, եթե արբիտրաժային տրիբունալն աննպատակահարմար չհամարի այդպիսի փոփոխության թույլատրումը` հաշվի առնելով այն կատարելու ուշացումը: |