FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  47

Իրավահաջորդության որոշ դրույթներ.
1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված խրախուսանքի (պարգևատրման), կարգապահական տույժի միջոցները պահպանում են իրենց իրավական հետևանքները և հաշվի են առնվում սույն օրենքով նախատեսված կարգապահական տույժեր և խրախուսանքի տեսակներ կիրառելիս.
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված արձակուրդները պահպանում են իրենց իրավական հետևանքները: Նախկինում չօգտագործված և տեղափոխված արձակուրդները պահպանվում են և տրամադրվում են մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգին համապատասխան.
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հրապարակված մրցույթներն անցկացվում են մրցույթի հրապարակման ժամանակ գործող կարգին համապատասխան.
4. Պետական ծառայության պաշտոններում օրենքով սահմանված կարգով փոխարինող և (կամ) պայմանագրով պաշտոն զբաղեցնող և (կամ) ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձինք շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև տվյալ պաշտոնների համար սահմանված հիմքերի վերացումը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
5. Վերապատրաստման, ատեստավորման (կատարողականի գնահատման) հարաբերությունների իրավական հետևանքները, ինչպես նաև արդեն իսկ նախատեսված և իրականացվող գործողությունները պահպանում են իրենց իրավական ուժը.
6. Ստացած դասային աստիճանները, կոչումները պահպանվում են.
7. Կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար գործող հավաստագիր ունեցող անձինք ընդգրկվում են վարկանիշային ցուցակներում` սույն օրենքով սահմանված կարգին համապատասխան.
8. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այն մարմիններում, որոնց վրա սույն օրենքի գործողությունը տարածվելու է համաձայն սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցի, պետական ծառայողական հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգին համապատասխան.
9. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու ժամկետները (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի) հաշվարկվում են նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, և իրավական հետևանքներն առաջանում են սույն օրենքով սահմանված ժամկետները լրանալու դեպքերում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  47

10. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նախատեսված վերապատրաստումները կազմակերպվում և անցկացվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգին համապատասխան.
11. Պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելը ծառայությունը դադարեցնելու հիմք չէ: Քաղաքացիական ծառայողը վերանշանակվում է իր պաշտոնում, որը չի հանգեցնում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետների վերահաշվարկի.
12. Պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելիս քաղաքացիական ծառայողի պաշտոնի ենթախմբի իջեցման դեպքում քաղաքացիական ծառայողը պահպանում է իր աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելավճարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ նաև լրավճարը).
13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 44-րդ հոդվածի 5-րդ և 45-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան նշանակված կամ վերանշանակված քաղաքացիական (պետական) ծառայողին մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հաշվարկվող հավելավճարը և հավելումը տրվում են տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում հավելավճարը և հավելումը չեն հաշվարկվում.
14. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները համարվում են քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող կադրերի ռեզերվում գրանցված և ստանում են սահմանված վարձատրությունը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված ժամկետով.
15. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի ուժը կորցնելը հիմք չէ քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատելու համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
16. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետական ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում համապատասխան ծառայողի համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահպանվում է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  47

17. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական (պետական) ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում, որը պայմանավորված է պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելով, համապատասխան ծառայողի համար վերջին պաշտոնում սահմանված պաշտոնային դրույքաչափը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահպանվում է.
18. Եթե պետական ծառայողի նշանակումը պայմանավորված չէ սույն հոդվածի 16-17-րդ մասերով նախատեսված պայմաններով, ապա նրա համար պաշտոնային դրույքաչափը որոշվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.
19. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քաղաքացիական հատուկ ծառայողների համար սահմանված հավասարեցումը տարածվում է այդ մարմինների քաղաքացիական ծառայողների վրա.
20. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված արտոնությունները գործում են քաղաքացիական ծառայող դառնալուց հետո այն կարգավորումներով, ինչ նախատեսված է քաղաքացիական հատուկ ծառայողների համար.
20.1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փրկարար, քրեակատարողական ծառայողները և հարկադիր կատարողները սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում պահպանում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները չեն պահպանվում.
21. Քաղաքացիական ծառայության ստաժում չեն ներառվում համապատասխան մարմիններում քաղաքացիական աշխատանքը և տեխնիկական սպասարկում իրականացնելու ժամանակահատվածները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  47

21.1. Համապատասխան մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարողների պաշտոնները քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում նախատեսվելու դեպքում քաղաքացիական աշխատանք կատարողները շարունակում են պաշտոնավարել մինչև սույն օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը.
22. Քաղաքացիական ծառայության խորհրդի մասնակցությամբ դատական գործերում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատական ներկայացուցչության հարցերը սահմանում է Կառավարությունը՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում: