Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 Հանրային լսումների իրականացումը և առաջարկությունների ներկայացումը. 1. ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության, այդ թվում՝ հանրային լսումների ընթացքում, շահագրգիռ hանրությունը սույն օրենքով սահմանված ժամկետներում իրավունք ունի լիազոր մարմին և նախաձեռնողին ներկայացնելու ցանկացած գրավոր և բանավոր առաջարկություն, դիտողություն և կարծիք՝ առանց դրանց հիմքում ընկած պատճառների հիմնավորման. 2. Լիազոր մարմինը, նախաձեռնողը պարտավոր են քննարկել շահագրգիռ հանրության ներկայացրած բոլոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները և ՇՄԱԳ, ՌԷԳ հաշվետվությունները, պետական փորձաքննական եզրակացությունը կազմելիս հաշվի առնել շահագրգիռ հանրության մասնակցության արդյունքները և հիմնավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները. 3. Շահագրգիռ հանրությունը՝ գրավոր, իսկ հանրային լսումների ընթացքում նաև բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող է ներկայացնել նախաձեռնողին, տեղական ինքնակառավարման մարմիններ, փորձաքննության ընթացքում՝ նաև լիազոր մարմին. 4. Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացվում են՝ 1) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում. 2) փորձաքննության ընթացքում՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և Ա կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում` ծանուցումից հետո՝ 25 աշխատանքային օրվա ընթացքում. 3) փորձաքննության ընթացքում՝ Բ կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում՝ ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում. 5. Փորձաքննության ընթացքում լսումների ժամանակ նախաձեռնողը ներկայացնում է ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունները. 6. Լսումների ընթացքում ներկայացված դիտողությունները և առաջարկությունները նախաձեռնողը և լիազոր մարմինը պետք է հաշվի առնեն: Հաշվի չառնելու դեպքում տրվում են հիմնավոր պատճառաբանումներ. 7. Հանրային լսումների արդյունքներն արտացոլվում են համապատասխան հաշվետվություններում և պետական փորձաքննական եզրակացության մեջ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 8. Եթե նախատեսվող գործունեությանը վերաբերող փաստաթղթերը և ՇՄԱԳ հաշվետվությունը պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն, ապա նախաձեռնողն այդ տեղեկատվությունը դուրս է բերում հաշվետվությունից՝ դրա հրապարակային մասը մատչելի դարձնելով շահագրգիռ հանրությանը: |