Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 39 Որդեգրման պետական գրանցման կարգը. 1. Որդեգրման պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը. 2. Եթե որդեգրողը (որդեգրողները) կամ նրանց լիազորած անձինք երեխայի որդեգրումից հետո՝ մեկամսյա ժամկետում, որդեգրման պետական գրանցման մասին դիմում չեն ներկայացնում, ապա որդեգրման մասին դատարանի ուղարկած օրինական ուժի մեջ մտած վճռի քաղվածքի հիման վրա ծննդյան ակտային գրանցման մեջ սահմանված կարգով կատարվում է որդեգրման մասին նշում. 3. Որդեգրման պետական գրանցման հիման վրա երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ սույն օրենքով սահմանված կարգով կատարվում են այն բոլոր տվյալների փոփոխությունները, որոնք բխում են որդեգրման ակտային գրանցման տվյալներից. 4. Եթե երեխայի որդեգրման մասին դատարանի վճռի մեջ նշվում է որդեգրված երեխայի հետ իր ծնողների (ծնողներից մեկի) գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունների պահպանման մասին, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների (ծնողներից մեկի) մասին տեղեկությունները փոփոխման ենթակա չեն. 5. Եթե երեխայի որդեգրման մասին դատարանի վճռով հաստատվում է նաև երեխայի ծննդյան վայրի կամ նրա ծննդյան ժամանակի փոփոխությունը, ապա գործակալությունը կատարում է երեխայի ծննդի նոր պետական գրանցում: Երեխայի ծննդյան նոր ակտային գրանցման տվյալները (գրանցման վայրը, ակտի գրանցման համարը և ժամանակը) լրացվում են երեխայի ծննդյան նախկին ակտային գրանցման մեջ. 6. Որդեգրման պետական գրանցման հետևանքով երեխայի նոր ծննդի պետական գրանցման դեպքում երեխայի նախորդ ծննդի ակտային գրանցման հիման վրա տրված վկայականները և վկայականների կրկնօրինակները չեղյալ են հայտարարվում: |