FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  44

Կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորումը.
1. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձի օգտին կատարված կուտակային հատկացումների վերադարձելիությունը մասնակցին՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն կատարված սոցիալական վճարների՝ տարեկան գնաճով ճշգրտված չափով.
2. Սույն մասով նախատեսված սոցիալական վճարների՝ տարեկան գնաճով ճշգրտման կարգը սահմանվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով.
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գումարի վերադարձելիությունը երաշխավորվում է սույն օրենքի հիման վրա ստեղծված երաշխիքային ֆոնդի միջոցների հաշվին, իսկ երաշխիքային ֆոնդում բավարար միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: