FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 13

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  225

«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը.
1. Հայտարարատուի՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը գրանցվելու պահից, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնք բացթողման համար հայտագրվել են մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը` մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացրած անձի՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից.
2. Մեկ առաքողի կողմից մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով մեկ ստացողի հասցեով ներմուծվող՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ և որոնց ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, իսկ Հանձնաժողովի կողմից այդպիսի գումարի այլ չափ որոշված լինելու դեպքում՝ Հանձնաժողովի կողմից սահմանված գումարի չափը՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորություն չի առաջանում: Ընդ որում, սույն կետի նպատակներով մաքսային արժեքում չեն ներառվում Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ժամանման վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը, այդպիսի ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման ծախսերը և ապահովագրական ծախսերը՝ կապված այդպիսի ապրանքների այդպիսի փոխադրման (տրանսպորտային փոխադրման), բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման հետ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  225

Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու գումարի այլ չափ, քան նախատեսված է սույն կետի երկրորդ պարբերությամբ, որի սահմաններում մեկ առաքողի կողմից մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով մեկ ստացողի հասցեով ներմուծվող՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորություն չի առաջանում.
3. Հայտարարատուի՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
    1) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ մինչև սույն Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանալը՝ բացառությամբ այն դեպքի, երբ մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը վրա է հասել ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.
    2) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, եթե «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կիրառվել են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնություններ՝ բացառությամբ այն դեպքի, երբ մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը վրա է հասել ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.
    3) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, և ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածին համապատասխան վճարման ենթակա չափերով.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  225

4) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը և (կամ) դրանց բռնագանձումը՝ սույն հոդվածի 7-րդ կետի 6-8-րդ ենթակետերով և 13-րդ կետով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում վճարման ենթակա չափերով.
    5) մաքսային մարմնի կողմից անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան օտարերկրյա ապրանքների՝ մինչև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչումը և ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարումը և (կամ) դրանց բռնագանձումը՝ սույն հոդվածին համապատասխան վճարման ենթակա չափերով՝ հանգամանքների ի հայտ գալու նախորդող ժամանակահատվածի համար.
    6) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժելը՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության մասով, որն առաջացել է ապրանքների հայտարարագիրը կամ նախքան ապրանքների հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելիս.
    7) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան մաքսային հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ մաքսային հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.
    8) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը և ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածին համապատասխան վճարման ենթակա չափերով՝ այդպիսի հանգամանքների ի հայտ գալու ժամանակահատվածի համար.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  225

9) սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքների արգելանքի վերցնելը (արգելապահելը) և ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածին համապատասխան վճարման ենթակա չափերով՝ այդպիսի արգելանքի վերցնելուն (արգելապահելուն) նախորդող ժամանակահատվածի համար.
    10) այն ապրանքների ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում և որոնց նկատմամբ ընդունվել է դրանք վերադարձնելու մասին որոշում, եթե նախկինում այդպիսի ապրանքների բացթողում չի իրականացվել, և ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածին համապատասխան վճարման ենթակա չափերով՝ հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում այդպիսի ապրանքների առգրավմանը կամ դրանց վրա արգելանք դնելուն նախորդող ժամանակահատվածի համար.
4. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման (ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման)՝
    1) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի միանվագ վճարման ժամանակ կամ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի պարբերական վճարման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարի առաջին մասի վճարման ժամանակ՝ մինչև ապրանքների բացթողումը՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան.
    2) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի պարբերական վճարման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարի երկրորդ և հաջորդ մասերի վճարման ժամանակ՝ մինչև այն ժամանակահատվածի սկիզբը, որի համար կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարի հերթական մասի վճարումը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  225

5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման սույն Օրենսգրքի 223-րդ հոդվածին համապատասխան սահմանված չափերով.
6. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում.
7. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետ է համարվում՝
    1) ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործելու՝ սույն Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված պայմանները չպահպանելու դեպքում՝ նշված ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.
    2) սույն Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանալու դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի միանվագ վճարման ժամանակ կամ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի պարբերական վճարման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարի առաջին մասի վճարման ժամանակ՝ այդ վերջնաժամկետը լրանալու օրը. ներմուծման մաքսատուրքերի, հարկերի պարբերական վճարման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարի երկրորդ և հաջորդ մասերի վճարման ժամանակ՝ այն ժամանակահատվածի սկզբին նախորդող օրը, որի համար կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարի հերթական մասի վճարումը.
    3) հայտարարատուի կողմից՝ սույն Օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի միանվագ վճարման ժամանակ կամ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի պարբերական վճարման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարի առաջին մասի վճարման ժամանակ՝ հայտարարատուի դիմումում նշված օրվան նախորդող օրը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  225

ներմուծման մաքսատուրքերի, հարկերի պարբերական վճարման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարի երկրորդ և հաջորդ մասերի վճարման ժամանակ՝ այն ժամանակահատվածի սկզբին նախորդող օրը, որի համար կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարի հերթական մասի վճարումը.
    4) հայտարարատուի կողմից ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ այդ ապրանքներն օգտագործելու և (կամ) դրանք տնօրինելու մասով սահմանափակումների հետ կապված արտոնություններից հրաժարվելու դեպքում՝ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված հայտարարագրում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնություններից հրաժարվելու մասով փոփոխություններ կատարելու օրը.
    5) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման և (կամ) այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների հետ կապված արտոնությունների կիրառման ընթացքում այդ արտոնությունների տրամադրման նպատակներն ու պայմանները խախտող գործողությունների կատարման դեպքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործողությունները կատարելն առաջացնում է սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքների ի հայտ գալը՝ նշված գործողությունների կատարման առաջին օրը, իսկ եթե այդ օրը պարզված չէ՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով նշված ապրանքների ձևակերպման օրը.
    6) ժամանակավոր ներմուծված ապրանքները մինչև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ավարտելը առանց մաքսային մարմինների թույլտվության այլ անձանց փոխանցելու դեպքում՝ ապրանքների փոխանցման օրը, իսկ եթե այդ օրը պարզված չէ՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով նշված ապրանքների ձևակերպման օրը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  225

7) մինչև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ավարտելը ժամանակավոր ներմուծված ապրանքների կորստի դեպքում՝ ապրանքների կորստի օրը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով կորստի, իսկ եթե այդ օրը պարզված չէ՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով նշված ապրանքների ձևակերպման օրը.
    8) մինչև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան չավարտելու դեպքում՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալու օրը՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ մաքսային ընթացակարգի գործողությունը երկարաձգվում է՝ սույն Օրենսգրքի 221-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան.
8. Սույն հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝
    1) սույն հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ այնպես, ինչպես դա կարվեր, եթե «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կիրառվեր ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարում՝ սույն Օրենսգրքի 223-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև դրա գործողությունն ավարտվելու օրն ընկած ժամանակահատվածի համար.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  225

2) սույն հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ այնպես, ինչպես դա կարվեր, եթե «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կիրառվեր ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարում՝ սույն Օրենսգրքի 223-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից մինչև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու օրն ընկած ժամանակահատվածի համար.
    3) սույն հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ սույն Օրենսգրքի 223-րդ հոդվածին համապատասխան սահմանված չափերով.
    4) սույն հոդվածի 7-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ սույն Օրենսգրքի 223-րդ հոդվածին համապատասխան սահմանված չափերով և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնություններ կիրառելու հետ կապված՝ չվճարված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ սույն հոդվածի 7-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված ժամկետն սկսվելու օրվանից մինչև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու օրն ընկած ժամանակահատվածի համար.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  225

5) սույն հոդվածի 7-րդ կետի 6-8-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ այնպես, ինչպես դա կարվեր, եթե «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ նվազեցնելով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարները, որոնք վճարվել են և (կամ) բռնագանձվել են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման դեպքում, եթե այլ չափ նախատեսված չէ սույն հոդվածի 10-րդ կետով: Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելու համար՝ կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն դրույքաչափերը, որոնք գործում են մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը գրանցվելու օրվա դրությամբ, որը ներկայացվել է ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումը կատարվել է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ մաքսային մարմնի կողմից մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերից.
9. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն գումարներից, որոնք վճարվում են (բռնագանձվում են) ապրանքների նկատմամբ՝ սույն հոդվածի 8-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն գումարներից, որոնք վճարվել են այդ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման ժամանակ, ենթակա են վճարման տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների նկատմամբ տրամադրված լիներ դրանց վճարման հետաձգման (տարաժամկետ վճարման) հնարավորություն՝ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև ներմուծման մաքսատուրքերի, հարկերի՝ սույն հոդվածի 7-րդ կետի 6-8-րդ ենթակետերին համապատասխան սահմանված ժամկետները լրանալու օրն ընկած ժամանակահատվածի համար: Նշված տոկոսները հաշվարկվում և վճարվում են սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  225

10. Եթե սույն հոդվածի 7-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կիրառվեր ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարում սույն Օրենսգրքի 223-րդ հոդվածին համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ սույն հոդվածի 7-րդ կետի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան սահմանված ժամկետը սկսվելու օրվանից մինչև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու օրն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն գումարները, որոնք վճարվել և (կամ) բռնագանձվել են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման ժամանակ՝ մինչև սույն հոդվածի 7-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալուն նախորդող ժամանակահատվածի համար, վերադարձման (հաշվանցման) ենթակա չեն.
11. Եթե սույն հոդվածի 7-րդ կետի 6-8-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ապրանքները, որոնց նկատմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է, հանձնվում են ժամանակավոր պահպանման՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, կամ ձևակերպվում են մաքսային ընթացակարգով՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կիրառվեր ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարում՝ սույն Օրենսգրքի 223-րդ հոդվածին համապատասխան: