Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 453 Օրենսգրքի 9-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը. 1. Օրենսգրքի 9-րդ բաժինը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած՝ ճանապարհային հարկի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ճանապարհային վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը. 2. Օրենսգրքի ընդհանուր մասով լրացուցիչ պարտավորությունների առաջացման համար սահմանված վաղեմության ժամկետները գործում են նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հայտնաբերված` մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված ճանապարհային վճարների հաշվարկման ու վճարման կարգի խախտումների դեպքում: |