Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 239 Մաքսանենգությունը. 1. Մաքսանենգություն է համարվում 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող գումարով կանխիկ դրամական միջոցների կամ վճարային գործիքների, Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների՝ օրենքով սահմանված խոշոր չափերով, ինչպես նաև, անկախ չափերից, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի, դրանց համարժեք նյութի (անալոգ) կամ դրանց պրեկուրսորի կամ դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութի, սարքավորման կամ գործիքի կամ մշակումն արգելված՝ թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութ պարունակող բույսի, ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, պայթուցիկ նյութի կամ պայթեցման սարքի, հրազենի կամ դրա բաղկացուցիչ մասի, ռազմամթերքի, ռադիոակտիվ նյութի կամ ռադիոակտիվ աղբյուրի, միջուկային նյութի, խիստ ներգործող, թունավոր նյութի, զանգվածային ոչնչացման զենքի կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող նյութի կամ սարքի, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքի՝ Միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապօրինի տեղափոխումը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակումները խախտելու, կամ մաքսային կամ այլ փաստաթղթեր խաբեությամբ օգտագործելու միջոցով. 2. Մաքսանենգությունը, որպես քրեորեն պատժելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով: |