Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 50 Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների երաշխիքները. 1. Ապաստանի դիմումի գրանցման պահից սկսած՝ իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր և անհրաժեշտ գործողությունները հնարավոր սեղմ ժամկետներում բացահայտելու հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներին. 2. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներին ապաստանի դիմումի քննարկման ցանկացած փուլում իրավասու մարմինները տրամադրում են անհրաժեշտ աջակցություն ու բավարար ժամանակ ինչպես ընթացակարգին նրանց հասանելիությունը ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, այնպես էլ փախստականի կարգավիճակի հայցը հիմնավորելու համար անհրաժեշտ փաստերի ներկայացման նպատակով. 3. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի համար ապաստանի ընթացակարգի շրջանակներում Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նշանակում է ներկայացուցիչ, որը պարտավոր է պաշտպանության տրամադրման ընթացակարգի ընթացքում պատշաճ կերպով ներկայացնել առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի լավագույն շահերը. 4. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի ինքնությունը և ազգությունը պարզելու համար, ինչպես նաև որոնի երեխայի ծնողներին կամ այլ ազգականներին ընտանիքի միավորման նպատակով, եթե այդ որոնումն ու միավորումը բխում են երեխայի շահերից. 5. Եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելը նպատակահարմար չէ, ապա աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմինը Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ համատեղ նախաձեռնում է երեխաներին տեղավորելու գործընթացը՝ խորհրդակցելով նրանց ներկայացուցչի հետ. 6. Ելնելով երեխաների շահերի պաշտպանությունից՝ ապաստան հայցող երեխային տեղավորելիս Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, խորհրդակցելով նրա ներկայացուցչի հետ, ապահովում է երեխա ապաստան հայցողների համատեղ բնակությունն իրենց ընտանիքի անդամների հետ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 50 7. Պաշտպանության տրամադրման գործընթացում Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր գործողություն (այդ թվում՝ սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված հարցազրույցը) կատարվում է ներկայացուցչի մասնակցությամբ: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի հետ հարցազրույցն անցկացվում է ներկայացուցչի նշանակումից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, անչափահասի հետ հարցազրույցի անցկացման համար նախատեսված համապատասխան պայմաններում. 8. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի պաշտպանության տրամադրման գործընթացում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձինք իրենց գործողություններում պետք է ելնեն երեխայի շահերի պաշտպանության սկզբունքից. 9. Եթե առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ ապաստան հայցողը հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության կամ հաշմանդամության հետևանքով ունակ չէ գիտակցելու ապաստանի տրամադրման ընթացակարգի էությունն ու նշանակությունը և արդյունավետ կերպով ներկայացնելու իր ապաստանի հայցը, ապա Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը համապատասխան մասնագետի եզրակացության հիման վրա ապաստանի տրամադրման գործընթացում, ապաստան հայցողի համաձայնությամբ, նշանակում է ներկայացուցիչ, որը ապաստանի տրամադրման ընթացակարգում պատշաճ կերպով ներկայացնում է ապաստան հայցողի շահերը. 10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով մասնագետի եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է ապաստան հայցողի համաձայնությունը. 11. Սույն հոդվածի 3-րդ և 9-10-րդ մասերով նախատեսված դեպքերում ներկայացուցիչ նշանակելու կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը. 12. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների հետ աշխատող պաշտոնատար անձը պետք է տիրապետի նրանց հետ աշխատելու անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին, իսկ եթե հնարավոր չէ ներգրավել այդպիսի պաշտոնատար անձի, ապա պաշտպանության տրամադրման գործընթացում անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին տիրապետող մասնագետի ներգրավումը պարտադիր է: |