FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  371

Վերաքննիչ բողոքը վերադարձնելը.
1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`
    1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները.
    2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
    3) մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.
    4) բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.
    5) վերաքննիչ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ.
2. Վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին գործն ստանալու օրվանից հետո`
    1) յոթնօրյա ժամկետում` վճռի դեմ ներկայացված բողոքով.
    2) եռօրյա ժամկետում` վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով.
2.1. Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանի աշխատակազմը սույն հոդվածի 3.1-ին մասին համապատասխան կազմում է արձանագրություն վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է արձանագրությամբ մատնանշված թերությունները վերացնելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից.
3. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր խախտումները։
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  371

3.1. Եթե ներկայացված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոք բերող անձը թույլ է տվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերի խախտումներ, կամ բողոքին կցված չէ բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները կամ վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը, ապա վերաքննիչ դատարանի գրասենյակը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) ոչ ուշ, քան մինչև համապատասխան դատավարական ժամկետը լրանալուց երեք օր առաջ տեղեկացնել բողոք բերող անձին վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին՝ առաջարկելով մինչև եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում վերաքննիչ դատարանի գրասենյակը նույն ժամկետում կարող է կազմել վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին արձանագրություն՝ նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմելու հաջորդ օրն ուղարկվում է բողոք բերող անձին.
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված թերությունները վերացվելուց հետո վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու հիմքերը կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր.
3.3. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված թերությունները չվերացվելու կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  371

4. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված այն փաստաթղթերը, որոնցում հայտնաբերվել են թերություններ՝ միաժամանակ գործին կցելով դրանց պատճենները: Այդ դեպքում բողոք բերող անձը բողոքը կրկին ներկայացնելիս դրան չի կցում վերաքննիչ դատարանի չվերադարձրած փաստաթղթերը: Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է նաև գործին մասնակցող այլ անձանց.
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում.
5.1. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացրել են մի քանի անձինք, վերաքննիչ դատարանը բողոքում առկա թերություններ թույլ տված անձի համար սահմանում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետ՝ այդ թերությունները շտկելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար.
6. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան` սույն օրենսգրքով սահմանված կարգով.
7. Որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր: