Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 53 Հիմնական սկզբունքները. 1. Ուսումնասիրությունը կարող է դադարեցվել առանց ժամանակավոր միջոցների կամ հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման, կամավոր պարտավորությունների ստանձնման դեպքում, եթե՝ 1) արտահանողը կամավոր կերպով ստանձնում է իր ապրանքի գների վերանայման կամ կատարվող արտահանումների դադարեցման պարտավորություններ, որոնք բավարար են գնագցման և (կամ) լրավճարման վնասաբեր հետևանքները վերացնելու համար. 2) լրավճարման դեպքում արտահանող երկրի կառավարությունը համաձայնում է վերացնել կամ սահմանափակել լրավճարումը կամ նախաձեռնել լրավճարման հետևանքների վերացման այլ միջոցներ. 2. Եթե գնային պարտավորություններն ընդունելի են, ապա դրանցից բխող գնի աճը չպետք է լինի ավելի, քան անհրաժեշտ է գնագցման և (կամ) լրավճարի չափը ծածկելու համար. 3. Լիազոր մարմինը կարող է արտահանողին առաջարկել, բայց ոչ մի դեպքում չհարկադրել ստանձնելու կամավոր պարտավորություն: Եթե արտահանողը չի առաջարկում կամ չի համաձայնում կամավոր պարտավորություն ստանձնել, ապա դա չպետք է բացասական ազդեցություն ունենա տվյալ գործի քննության վրա: Լիազոր մարմինը, այնուամենայնիվ, ազատ է որոշելու, որ գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման շարունակման դեպքում վնասի վտանգն ավելի իրական է դառնում: |