Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 13 Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները. 1. Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար ձևավորվում են հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ. 2. Հանձնաժողովի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները քաղաքացիական ծառայողներ են: Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է: Հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և այլ օրենքներով. 3. Հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները համարվում են տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներ. 4. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: |