FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  84

Երևանի բյուջեի վարկերը և փոխատվությունները.
1. Քաղաքապետը Երևանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը կատարելու նպատակով պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային վարկեր և փոխատվություններ (այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաև փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը).
2. Քաղաքապետը ավագանու որոշմամբ պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ, սույն օրենքի 73-րդ հոդվածի 22-րդ կետին համապատասխան, թողարկել համայնքային արժեթղթեր: Երևանը պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է վարկային պայմանագիր կնքել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը՝ մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարը, չգերազանցի Երևանի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը: Տվյալ վարկային միջոցները պարտադիր ուղղվում են Երևանի բյուջեի ֆոնդային մաս.
3. Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն Երևանի բյուջեի եկամուտները և Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքները: Երևանի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխատվություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխատվությունների տրամադրման դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ Երևանի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի):