Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 99 Ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջները. Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսները ենթակա են պահպանության: Ջրային ռեսուրսի պահպանության հիմնական պահանջներն են՝ 1) ջրային ռեսուրսի օգտագործումը թույլատրվում է միայն դրա պահպանության և վերարտադրության պայմաններում. 2) ջրային ռեսուրսն էկոհամակարգերի և բնական լանդշաֆտների բաղկացուցիչ մասն է, և դրա պահպանությունը պայմանավորված է տվյալ էկոհամակարգի հավասարակշռությամբ. 3) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության ինչպես օգտագործման, այնպես էլ չօգտագործման դեպքերում. 4) ջրային ռեսուրսի չօգտագործման դեպքում դրա պահպանությունը պետք է ապահովի տվյալ էկոհամակարգի հավասարակշռությունը և բարեկեցությունը ջրերի մասով՝ ամբողջությամբ. 5) ջրային ռեսուրսի օգտագործման դեպքում դրա պահպանությունը պետք է ապահովի տվյալ էկոհամակարգի հավասարակշռությունը. 6) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության աղտոտումից, աղբոտումից, վարակումից և հյուծումից. 7) կեղտաջրերի արտահոսքը ջրային ռեսուրս թույլատրվում է միայն սույն օրենսգրքի պահանջների համաձայն՝ արտահոսքի թույլտվության առկայության դեպքում՝ հիմք ընդունելով ջրի որակի նորմերի վերանայումը. 8) ջրային ռեսուրսի ակվատորիայի կամ ջրապահպան գոտու տարածքում արգելվում է կատարել որևէ տեսակի աշխատանք, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի. 9) ստորերկրյա ջրերի պահպանման գոտիներում սահմանափակվում կամ արգելվում են գործունեության որոշակի տեսակներ (ներառյալ՝ հողերի ոռոգումը կեղտաջրերով)՝ լուծիչներ կամ քիմիկատներ արտադրող, օգտագործող կամ պահող արդյունաբերական կամ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, տնտեսական գործունեության ընթացքում առաջացող հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, այլ արտադրանքների և մթերքների մնացորդների աղբանոցների տեղադրումը. 10) հետախուզական, օգտագործման համար ոչ պիտանի, ճնշումային, ընդհատված օգտագործմամբ հորատանցքերը ենթակա են կոնսերվացման կամ վերացման. 11) արգելվում է ռադիոակտիվ և թունավոր թափոնների արտանետումը, արտահոսքը և թաղումը ջրային ռեսուրսում, ինչպես նաև պայթեցման աշխատանքների իրականացումը միջուկային և այլ տիպի տեխնոլոգիաներով, որոնք ընթանում են ռադիոակտիվ և թունավոր նյութերի արտանետմամբ. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 99 12) արգելվում է ջրօգտագործումն էկոլոգիական թողքի հաշվին: Սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում սահմանափակվում, դադարեցվում կամ արգելվում է ջրային ռեսուրսի օգտագործումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: |