Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացություններն են` 1) ազատ տնտեսական գոտի` Կառավարության կամ մասնավոր նախաձեռնության հիման վրա, սույն օրենքի համաձայն, Կառավարության սահմանած՝ Հայաստանի Հանրապետության տարածքի մաս, որտեղ ձեռնարկատիրական և այլ գործունեությունն իրականացվում են սույն օրենքով, Համաձայնագրով և ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան, ինչպես նաև կարող է կիրառվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը. 2) ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ (այսուհետ` կազմակերպիչ)` բացառապես ազատ տնտեսական գոտու կազմակերպման նպատակով Կառավարության ստեղծած (հիմնադրած) կամ Կառավարության որոշմամբ ընտրված իրավաբանական անձ, որն ապահովում է ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և ծառայությունների մատուցումը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ. 3) ազատ տնտեսական գոտու շահագործող (այսուհետ` շահագործող)` Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված՝ սույն օրենքին համապատասխան բացառապես ազատ տնտեսական գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպություն կամ հաշվառված անհատ ձեռնարկատեր. 4) հայտատու` Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում գրանցվելու համար հայտ ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպություն կամ հաշվառված անհատ ձեռնարկատեր. 5) լիազոր մարմին` Կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմին. 6) հանձնաժողով` ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական խորհրդակցական միավոր, որի լիազորությունների շրջանակը և կազմը սահմանվում են սույն օրենքով, իսկ ձևավորման և գործունեության կարգը` Կառավարության կողմից. 7) ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստր (այսուհետ` շահագործողների ռեեստր)` Հայաստանի Հանրապետության տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ցանկ, որը կազմում և վարում է լիազոր մարմինը սույն օրենքի պահանջներին համապատասխան` լիազոր մարմնի որոշմամբ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 8) ազատ տնտեսական գոտու գործարկում` ազատ տնտեսական գոտու շահագործման սկիզբ` հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազոր մարմնի որոշմամբ. 9) հաշվետվություն՝ հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպչի կողմից ազատ տնտեսական գոտում կատարված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի, մատուցվող ծառայությունների, ներգրավված շահագործողների, ինչպես նաև կազմակերպչի ներդրումային ծրագրի և պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի մասին այլ տեղեկատվություն. 10) սկզբնական ներդրումային հայտարարագիր (այսուհետ` սկզբնական հայտարարագիր)՝ շահագործողի կողմից Կառավարության սահմանած ձևով և կարգով ներկայացվող պաշտոնական հայտարարություն, որը կազմվում է գործարար ծրագրի հիման վրա և պարունակում է տեղեկատվություն շահագործման ընթացքում հայտարարվող ներդրումների, աշխատատեղերի և արտադրության ծավալների, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների դեպքում՝ նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված պայմանների վերաբերյալ՝ բաշխված ըստ տարիների. 11) հերթական ներդրումային հայտարարագիր (այսուհետ` հերթական հայտարարագիր)՝ շահագործողի կողմից Կառավարության սահմանած ձևով և կարգով ներկայացվող պաշտոնական հայտարարություն, որը պարունակում է տեղեկատվություն շահագործման տվյալ տարում փաստացի իրականացված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի և արտադրության ծավալների, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների դեպքում՝ նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված պայմանների վերաբերյալ. 12) ազատ տնտեսական գոտու լուծարում` սույն օրենքով սահմանված կարգով ազատ տնտեսական գոտու գործունեության դադարեցում։ |