FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  40

Ընկերության գրանցումը և լիցենզավորումը.
1. Ընկերության պետական գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկի սահմանած ձևով, կարգով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում՝
    1) գրանցման և լիցենզավորման դիմում.
    2) Ընկերության գործարար ծրագիրը.
    3) Ընկերության հիմնադիրների ժողովի հաստատած Ընկերության կանոնադրությունը՝ 6 օրինակից.
3.1) Ընկերության ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով.
    4) Ընկերության մասնակիցների ցանկը՝ նշելով նրանց անունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, տեղաբաշխվելիք բաժնեմասերի անվանական արժեքը և քանակը, Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության չափը.
    5) Ընկերության հիմնադիրների ժողովի որոշումը՝ Ընկերության ղեկավարներ նշանակելու մասին.
    6) Ընկերության ղեկավարների գործունեության (աշխատանքային, ուսումնական, գործարար) մասին տեղեկանք, նրանց վավերացված ստորագրությունների նմուշները.
    7) ղեկավարների և պատասխանատու ակտուարների (առկայության դեպքում) որակավորման վկայականների պատճենները.
    8) Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական համաձայնություն ստանալու համար սույն օրենքի 17-րդ հոդվածով ու Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված փաստաթղթերը.
    9) Ընկերությունում նշանակալից մասնակացություն ունեցող իրավաբանական անձանց համար՝ նախորդ երեք տարիների ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.
    10) Ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը.
    11) ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրերի նախագծերը, եթե այդպիսիք առկա են.
    12) Ընկերության գործունեության կանոնակարգերի նախագծերը.
    13) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  40

14) Ընկերության կանոնադրական կապիտալը Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում բացված կուտակային հաշվին մուծումը հավաստող փաստաթուղթը.
    15) Ընկերության գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարություն.
    16) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած այլ փաստաթղթեր.
2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են գնահատելու սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության հավաստիությունը.
3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում կարող է բացառություններ սահմանել սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերից օտարերկրյա Ընկերությունների մասնաճյուղերի, օտարերկրյա ոչ ռեզիդենտ նշանակալից սեփականատերերի և ղեկավարների վերաբերյալ.
5. Եթե սույն հոդվածով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո ներկայացված տեղեկությունների մեջ կատարվել են փոփոխություններ, ապա դիմումատուն պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի կողմից գրանցելու և լիցենզիա տրամադրելու կամ գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշման կայացումը.
6. Ընկերությունների գրանցման և լիցենզավորման կարգը, պահանջվող փաստաթղթերի ձևը և բովանդակությունը, ներկայացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: